Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքը շարունակվում է։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև․
«Շատ հաճախ է եղել ճակատագրական օրերին՝ մենք որևէ տեղեկություն չենք ունեցել, թե ուր է երկրի վարչապետը: Անցնող երկու օրերին ողջ հայության սիրտը տակնուվրա էր լինում, չկար Նիկոլ Փաշինյանը, կար անհայտ մի սենյակից ուղիղ եթեր, չկային այն 88 պատգամավորները, երկու օր շարունակ մեկը չհամարձակվեց մտնել Ազգային ժողով:
Հիշո՞ւմ եք, նրանք իրենց հռչակում էին այդ ԱԺ-ի, այս երկրի միակ տերը, բայց այսօր նրանք չկան, նրանք վախենում են, իրենց արածի համար են վախենում: Եվ նորից շեշտում ենք, այստեղ հավաքվածները ոչ թե իշխանության համար են հավաքվել, այլ հայրենիքի փրկության: Այդ փրկության առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի և իր խմբակի հեռացումն է»: