Թուրքիայից Ռուսաստան է ուղևորվել առաջին բեռնատար շարժակազմը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Թուրքիայից Ռուսաստան է ուղևորվել առաջին բեռնատար շարժակազմը՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով։

«Գնացքը ճանապարհ է ընկել Անկարայից դեպի Ռուսաստանի Վորսինո կայարան, ակնկալվում է, որ 4650 կմ ճանապարհն այն կանցնի 8 օրում», – հայտարարել է ադրբեջանական կողմը։

Տրանսպորտային հանգույցը, որը միավորում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը, շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերին: Երկաթգծի ընդհանուր երկարությունը կազմում է 826 կիլոմետր, սկզբնական շրջանում նախատեսվում է դրանով տարեկան 6,5 միլիոն տոննա բեռ տեղափոխել, հետագայում այդ ցուցանիշը բազմապատկել՝ հասցնելով տարեկան 22 միլիոն տոննայի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով