armtimes.com: 2020 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է 622 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 21 մլրդ դրամ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:
«244 դեպքը վերաբերում է հարկերը վճարելուց խուսափելուն, 62 դեպքում քրեական գործերը հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու առիթով, 23 քրեական գործ հարուցվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ։ Իսկ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության վերաբերյալ գործերով հարուցվել է 265 քրեական գործ»,- ասաց Չարխիֆալակյանը։
Համեմատելով 2019-ի հետ՝ նա նշեց, որ 2019-ին, ընդհանուր առմամբ, հարուցվել է 367 քրեական գործ, որոնցով հաշվարկված վնասի չափը կազմել է շուրջ 20 մլրդ 600 մլն դրամ։
ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ 2020-ի ընթացքում իր ղեկավարած վարչության աշխատակիցները 206 դեպքով հայտնաբերել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հարկային բնույթի հանցագործության հատկանիշներ, որոնցով նյութեր են նախապատրաստվել, իսկ 2019-ին նմանատիպ 106 դեպք է հայտնաբերվել։
Շարունակությունը՝ armtimes.com-ում։