tert.am: Լիբանանյան Տրիպոլի քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներն այրել են քաղաքապետարանի մուտքային դարպասները և քարեր են նետում իրավապահների ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցույցի հարյուրավոր մասնակիցներ քարեր են նետում քաղաքապետարանի ուղղությամբ և փորձում են ոստիկանության կողմը հետ նետել ծուխ արձակող նռնակները, որոնք իրավապահներն օգտագործում են հավաքված ցուցարարներին ցրելու համար:
Նշվում է, որ դեպքի վայրում գտնվում են Կարմիր խաչի շտապ օգնության և քաղաքացիական պաշտպանության մեքենաները: Ներկա պահին բանակը չի մասնակցում ուժային գործողություններին: