armtimes.com: Իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջով անցկացված ընդիմության հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 26 անձ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:
Բերման ենթարկվածներն ակցիայի մասնակիցներ են, թե կազմակերպիչներ, առաջիկայում կհստակեցվի:
Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարության ձևավորման պահանջով հանրահավաք է կազմակերպվել: