Ալիևը և Էրդողանը քննարկել են թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծման հարցը |factor.am|

factor.am: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման թուրք-ռուսական դիտորդական խաղաղապահ կենտրոնի ստեղծման հարցը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծումը և համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով