Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է ՊՆ N զորամաս։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ Մի -24 ուղղաթիռը խոցվել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրից Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Այս մասին քիչ առաջ հայտնել էր Տասս գործակալությունը։
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ժամեր առաջ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։