aliq.ge: Վրաստանի ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիան ուշ գիշերին ավարտվեց Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր գրասենյակի դիմաց, որտեղ մի քանի անգամ հատուկ միջոցներ կիրառվեցին ցուցարարների դեմ:
ԿԸՀ-ի շենքի դիմաց ժամեր շարունակ կուտակված էին մեծ թվով հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենաներ: Մի քանի անգամ իրավիճակի սրման պատճառով իրավապահները ջրցան մեքենա կիրառելով ցրեցին ցույցը:
Ուշ գիշերին «Ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան և «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին ցուցարարներին կոչ արեցին հեռանալ ԿԸՀ-ի տարածքից և պատրաստվել այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 18:00-ին նորից հավաքվելու Ռուսթավելիի պողոտայում:
Իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով մի քանի անձ է վիրավորվել: Վիրավորների մեջ մեծամասամբ լրագրողներ և օպերատորներ են:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Վրաստանի ընդդիմադիր 7 կուսակցություն մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացրեց Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց:
Ընդդիմության պահանջներն են.