ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ այսօր շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացել է հանդիպում, քննարկվել են մի շարք հարցեր։
«Առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները։ Մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն»,- ասվում է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։