azatutyun.am: Ֆրանսիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է Գեորգի Պ-ին, ով կասկածվում է անցած հինգշաբթի օրը Լիոնում ուղղափառ քահանա Նիկոլաս Կակավալակիսի վրա հարձակվելու մեջ:
Գեորգի Պ-ն հոկտեմբերի 29-ին կարճափող ինքնաշեն հրազենից կրակ է բացել Լիոնում հունական եկեղեցու մոտ հավաքված մարդկանց վրա, քահանան վիրավորվել է, հարձակվողը փախուստի է դիմել:
Գեորգի Պ-ն Վրաստանի քաղաքացի է, ձերբակալված է նաև նրա 35-ամյա կինը, ով ծագումով Ռուսաստանից է: