Լիբանանում ցուցարարների և ոստիկանների բախումների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել |tert.am|

tert.am: Լիբանանի Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվել է ավելի քան 200 մարդ: Այդ մասին վկայում են Կարմիր խաչի տեղական մասնաճյուղի և Շտապ օգնության ծառայության տվյալները, գրում է RT-ն:

NNA գործակալության հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է 226 ցուցարար և իրավապահ մարմինների ներկայացուցիչ:

Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են միջոցներ ձեռնարկել կյանքի պայմանները բարելավելու ուղղությամբ և վերացնել կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով սահմանված պարետային ժամը: Ցուցարարները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով