tert.am: Թուրքական դատախազությունն այսօր չորս անձանց, այդ թվում`Թուրքիայի ԶՈՒ երեք նախկին բարձրաստիճան սպաների և մեկ իմամի ձերբակալման հրաման է տվել․ նրանք մեղադրվում են «ահաբեկչական ցանցի» (FETÖ) հետ ենթադրյալ կապերի համար: Ըստ Թուրքիայի իշխանությունների՝ այդ ցանցը կանգնած էր 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևում, թուրքական լրատվամիջոցներին հղումով գրում է EADaily-ն։
Նշվում է, որ Թուրքական հետախուզության տվյալներով՝ կասկածյալներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի և այլ միջոցներով կապ են պահպանել «զինված ահաբեկչական խմբի» մյուս անդամների հետ։
Թուրքիայի իշխանությունները միայն անցյալ ամիս 304 մարդ են ձերբակալել FETÖ-ի հետ ենթադրյալ կապերի մեղադրանքով: