factor.am: Բելառուսի Պետական սահմանային կոմիտեն հայտարարել է, որ հարևան երկրներում համաճարակային իրավիճակով պայմանավորված` հանրապետությունը ժամանակավորապես սահմանափակում է ցամաքային անցակետերից մուտքը երկրի տարածք Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից և Ուկրաինայից ժամանած անձանց որոշակի խմբերի համար, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ սահմանափակումները չեն վերաբերում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական գրասենյակների աշխատակիցներին: Որոշումը չի տարածվում նաև միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների, միջազգային երկաթուղային երթևեկի գնացքների և լոկոմոտիվային անձնակազմի անդամների վրա: