Ցույց Վրաստանի ԿԸՀ-ի մոտ. ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել ԿԸՀ նախագահին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա է ընթանում: Այս անգամ ցույցի կազմակերպիչները «Շեցվալե» (փոխիր) շարժման անդամներն են: Վերջիններս պահանջում են պատասխանատվության ենթարկել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային:

«Մեր հիմնական պահանջն է, որ ընտրությունների արդյունքները չճանաչվեն: Այս արդյունքները Թամար Ժվանիայի կազմակերպածն են, ու նա է պատասխանատու կեղծված ընտրությունների համար: Մենք ամենօրյա ռեժիմով բողոքելու ենք այնքան, մինչև մեր պահանջները չբավարարվեն»,- հայտարարել է կազմակերպիչներից մեկը:

Նա նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդար միջավայրում ընտրություններ անցկացնելու փոխարեն «կեղծման բյուրո» է դարձել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով