pastinfo.am: «Միավորված ընդդիմություն» ընդդիմադիր դաշինքը, որի մի մասն է կազմում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, հրաժարվել է մտնել նոր գումարման խորհրդարան, քանի որ կարծում է, որ շաբաթ օրը կայացած ընտրությունները կեղծվել են: Այսպիսով, այդ միավորումը վերջինն է դարձել խորհրդարանում աշխատանքից հրաժարված բոլոր ութ կուսակցություններիվ: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան:
«Ընտրությունները հոկտեմբերի31-ին չեն կայացել: Իհարկե, «Ազգային շարժումը», ինչպես նաև միացյալ ընդդիմությունը, ինչպես և մյուս քաղաքական կուսակցությունները, որոշում են կայացրել չմտնել այնտեղ, որտեղ քաղաքականության հետ ոչ մի ընդհանուր բան չկա, այսինքն՝ խորհրդարան», – ասել է Մելիան։
Նման հայտարարություն է արել նաև «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության շտաբը, որը, ԿԸՀ պաշտոնական հաշվարկների համաձայն, նոր խորհրդարանում ստացել է 4 պատգամավորական մանդատ: Կուսակցության ղեկավար Գեորգի Վաշաձեի խոսքով՝ «Աղմաշենեբելիի ռազմավարությունը» նույնպես ակտիվ մասնակցություն կունենա հանրահավաքների կազմակերպմանը: