Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը: Ինչպես ասված է AFP-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում, այս մասին նշել է երկրի Ներքին գործերի նախարար Ջերար Դարմանինը:

Նոյեմբերի 1-ին Լիոնում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը պղծել էր Հայոց ցեղասպանության հուշարձանը: Հուշահամալիրի պատերին գրել էին Էրդողանի անվան սկզբնատառերը (RTE- Recep Tayyip Erdoğan) ինչպես նաև իրենց կազմակերպության անվանումը՝ Grey Wolf: Նույնատիպ գրառում է հայտնվել նաև Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքի վրա: 

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով