armtimes.com: 2021 թվականի պետական բյուջեով Արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 14 միլիարդ 51.2 մլն դրամ: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստում 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը։
Նա նշեց, որ «Սեյսմիկ պաշտպանության ծրագրով նախատեսվում է տրամադրել 803.5 մլն դրամ` 2020 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշից 85.1 մլն դրամով պակաս:
««Փրկարար ծառայություններ» միջոցառման շրջանակներում նախատեսվել է 11,665 մլն դրամ, աճը 2020 թվականի պետական բյուջեի նկատմամբ կազմում է 335.1 մլն դրամ: Փոփոխությունը պայմանավորված է աշխատանքի վարձատրության փոփոխությամբ, հենակետերի գազիֆիկացմամբ, փրկարար ծառայողների համազգեստի ձեռքբերմամբ, փրկարարական նյութերի եւ գործիքների ձեռքբերմամբ եւ այլն»,- նշեց փոխնախարարը։