Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել |armenpress.am|

 armenpress.am: Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի՝ շինարարության մեջ գտնվող հատվածում մեկուսացման աշխատանքների ընթացքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը նկատվել է ժամը 16:50-ին: Դեպքի վայր է հասել հրշեջ ծառայություն, որը մարել է կրակը: Փրկարարները շարունակում են իրականացնել հովացման աշխատանքներ:

Թուրքական տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ հիվանդանոցը նոր էր կառուցվել: Հրդեհի հետևանքով նաև պայթյուն է որոտացել: 

 

Ականատեսները տեսագրել են թե հրդեհի, թե պայթյունի պահը, քաղաքի տարբեր մասերից երևացել է թանձր ծուխը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով