System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք |armenpress.am|

armenpress.am:  Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք ՝ աջակցելու Արցախի պատերազմում վիրավորված զինծառայողներին: Այս մասին տեղեկանում ենք խմբի «Ինստագամի»-ի պաշտոնական էջում տարածած հայտարարությունից:

«Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության ընթացքում վիրավորված հերոսները շարունակում են պրոթեզավորման, առաջադեմ բուժման և բժշկական օգնության խիստ կարիք ունենալ: Մենք կազմակերպում ենք ուղիղ հեռարձակմամբ դրամահավաք միջոցառում, որպեսզի գումար հավաքենք ձեռքերը և ոտքերը կորցրած հարյուրավոր զինվորների վերականգնման և վերջույթների պրոթեզներով ապահովման համար»,-ասված է հայտարարությունում:

Առցանց դրամահավաքը տեղի կունենա հունվարի 30-ին խմբի YouTube-ի ալիքում: Առցանց միջոցառումից հետո կլինի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով