Լիոնում անհայտ անձը կրակել է ուղղափառ հոգևորականի ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Լիոն քաղաքում անհայտ անձը կրակել է հույն ուղղափառ հոգևորականի ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Huff Post»-ը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով 16:00-ին, երբ հոգևորականը պատրաստվել է փակել եկեղեցու դռները: Կասկածյալը կրակ է բացել հոգևորականի ուղղությամբ և դիմել փախուստի:

Լրատվամիջոցը հայտնում է, որ հույն հոգևորականը գտնվում է ծանր վիճակում:

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ֆրանսիայի իրավապահ մարմինները, նրանք շրջափակել են տարածքը, իսկ իշխանությունները քաղաքացիներին հորդորում են շրջանցել նշված հատվածը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով