ԵՄ-ն 400,000 եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

Եվրամիությունը 400,000 եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Այս մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը, փոխանցում է TASS-ը։

«Մենք հատկացրել ենք լրացուցիչ 400,000 եվրոյի մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար»,- ասել նա։

Նա նաև նշել է, որ Եվրամիությունը «կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր»։

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով