tert.am: Թուրքիան և Հունաստանը 5 տարի անց Ստամբուլում կանցկացնեն երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների շուրջ բանակցությունների 61-րդ փուլը, հիմնականում՝ Էգեյան և Միջերկրական ծովերում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունաստանը «լավատեսությամբ ու ինքնավստահությամբ կմասնակցի բանակցություններին»:
Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2002 թվականին Անկարայում՝ երկու երկրների արտգործնախարարների խորհրդականների մակարդակով:
Երկխոսությունն արտաքին գործերի նախարարությունների մակարդակով պահպանվել է մինչև 2016 թվականը: Այդ ընթացքում տեղի է ունեցել հանդիպումների 60 փուլ: