Իրանի սահմանային անվտանգությունն ապահովված է. իրանցի գեներալ |1lurer.am|

1lurer.am: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ղեկավարը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դեպի իրանական տարածք հրթիռակոծությունների ֆոնին երկրի հյուսիսարևմտյան սահմանի անվտանգությունն ապահովված է: Այս մասին հայտնում է իրանական Tasnim News գործակալությունը:

Իրանի սահմանամերձ գյուղերում մի քանի հրթիռ ընկնելուց հետո իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրն այցելել է Խոդա Աֆարին մարզի մոտակայքում գտնվող սահմանային տարածք:

«Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց մի քանի հրթիռ է ընկել իրանական տարածք, այնուամենայնիվ, սահմանի ամբողջ երկայնքով անվտանգությունն ապահովված է, և երկրի սպառնացող վտանգ չկա»,- հայտնել է իրանցի գեներալը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով