factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը հետաձգվեց: Ինչպես լրագրողներին հայտնեցին Ծառուկյանի փաստաբանները, դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, թե ինչ փաստաթղթեր չմանրամասնեցին:
Պաշտպանները տեղեկացրին նաև, որ գրավի չափը թողել են դատարանի հայեցողությանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանին այս անգամ ինքնաբացարկի միջնորդություն պաշտպանները չեն ներկայացրել: