Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այսօր՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, նշել է, որ ԵՄ-ն չորս տարի անց ունի «ընկեր Սպիտակ տանը»։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Ջո Բայդենի երդմանկալությունը ապաքինման ուղերձ կլինի պառակտված ազգի համար։ Այս նոր լուսաբացն Ամերիկայում այն պահն է, որին սպասել ենք շատ երկար։ Եվրոպան պատրաստ է նոր մեկնարկի մեր ամենահին ու ամենահուսալի ընկերների հետ», – նշել է ԵՄ պաշտոնյան։