ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է տարածել, որում, մասնավորևապես, ասվում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22։35-ին Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից Կապան քաղաքում հայտարարվել է «օդային տագնապ»։ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողության մեջ է դրվել Կապան քաղաքի ազդարարման համակարգը, իրականացվել է բնակչության պատսպարում։
Ժամը 23։25-ին ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապի ավարտ։
Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։