Արման Եղոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր Ազգային Ժողովում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ քննարկեցինք Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Անդրադարձա այս պատերազմում Թուրքիայի և նրա կողմից ներգաված ջիհադիստ ահաբեկիչների մասնակցության փաստին և տարածաշրջանում ու դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգին: Շեշտեցի, որ այս իրավիճակից միակ ելքը Արցախի միջազգային ճանաչումն է, և որ որևէ այլ լուծում միայն կերկարացնի ու էլ ավելի կթեժացնի այս պատերազմը։

Ունեցանք շատ բաց ու անկեղծ խոսակցություն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով