ՌԴ-ի եւ ԵՄ-ի պաշտոնյաները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն եւ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը եւ ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ համաձայնությունը հայկական եւ ադրբեջանական կողմերը ձեռք են բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվեց հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին»,- ասված Է հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած կոնսուլտացիաների արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով