armtimes.com: Սյունիքի մարզում որոնողա-փրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ մոտ մեկ ժամ առաջ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ-փրկարար է տուժել: Նրանց անմիջապես տեղափոխել են Մեղրու բուժկետ, որտեղից էլ ներկայումս տեղափոխում են Կապանի բժշկական կենտրոն: Այս մասինշ հայտնեց ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:
«Դեպքը տեղի է ունեցել Մեղրու տարածաշրջանի Նռնանոձոր գյուղց դեպի սահման տանող հատվածում: Փրկարարական խումբը բաղկացած է եղել 4 հոգուց, իրականացնում էին որոնողական աշխատանքներ: 2 փրկարար վիրավորվել է: Նրանցից մեկը բեկորային վնասվածքներ է ստացել, մյուսի ոտքն է պայթյունի հետեւանքով վնասվել»,- ասաց Բաղդասարյանը: