ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը հետաձգվել է |armenpress.am|

armenpress.am: Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որը պետք է տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունենար հոկտեմբերի 16-ին, հետաձգվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեին:

«ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 15-ին, ինչպես նաև հոկտեմբերի 16-ին նախատեսված ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը հետաձգվել է` հաշվի առնելով աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակի բարդությունները»,- հայտնել են գործադիր կոմիտեից:

ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել Տաշքենդում: Այս տարի ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով