Ալիևը պնդում է, որ Թուրքիան պետք է լինի Մինսկի խմբի համանախագահների թվում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պնդում է, որ Թուրքիան պետք է համալրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքը։

«Թուրքիան Մինսկի խմբի անդամ է։ Այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան չպետք է լինի նաև Մինսկի խմբի համանախագահների թվում», – թուրքական Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով․ – «Եթե անգամ արևմտյան շատ երկրներ չեն ցանկանում ընդունել այդ փաստը, միևնույն է՝ Թուրքիան լուրջ ասելիք ունի և այն լիովին անկախ է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով