Ես շատ երկար ժամանակ ցանկանում էի նոր կարգով նշանակվել․ Գեորգի Ավետիսյանն իր ազատման ու կրկին նշանակման մասին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելի ընկերներ, ուզում եմ այստեղ գրել` ամփոփելով իմ ազատման և նշանակման հարցը։ Ազատման պատճառ դարձավ զուտ այն փաստը, որ տարատեսակ խոսակցություններ են եղել, իմ նշանակման հետ կապված, և ես շատ երկար ժամանակ ցանկանում էի, նոր կարգով նշանակվել, եւս մեկ անգամ մրցույթ անցնել, ինչով նաև վերջ դնել այդ անլուրջ զրույց-բամբասանքներին:

Ցավում եմ, որ համընկավ այս ժամանակահատվածի հետ, բայց դիմումն արդեն գրել էի: Էս մասով ավելացնելու ոչինչ չունեմ: Շնորհակալ եմ բոլոր անհանգստացողներին և ուրախացողներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով