azatutyun.am: Պաշտոնական Աթենքը ողջունում է հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն, որպեսզի ապահովվի խաղաղ կարգավորումը», – ասվում է Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին կտրուկ սրվել էին Բաքվի և Աթենքի հարաբերությունները: Ադրբեջանի իշխանությունները Հունաստանին մեղադրել էին «հաքերային հարձակումների», երկրի տարածքում «զինյալների ներկայությունը հանդուրժելու» համար: Հունաստանի կառավարությունը, անհիմն որակելով այդ պնդումները, հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին և պաշտոնական բողոքի նոտա փոխանցել Բաքվին: Ադրբեջանի իշխանությունները ի պատասխան իրենց դեսպանին են հետ կանչել Աթենքից: