shantnews.am: Թուրքիայի Բարտին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնանավի անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի, այլ ոչ թե ՌԴ քաղաքացիներ են, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նավի վրա Ռուսաստանի 2 քաղաքացի է եղել։
Հիշեցնենք, որ այսօր Սեւ ծովում ՝ Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավ է խորտակվել, զոհվել է անձնակազմի 2 անդամ: Ավելի վաղ հայտնել էին, որ անձնակազմը 15 մարդուց է բաղկացած: Նրանց գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են ընթանում: