Ալիևը Մակրոնը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը, հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Պետությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը»,- ուրբաթ օրը  հաղորդել է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ալիևը ավելի վաղ պահանջել էր,  որ Ֆրանսիան ներողություն խնդրի այն բանի համար, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր, թե 300 սիրիացի գրոհայիններ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքից  տեղափոխվել են  Բաքու։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով