«Ֆեսյբուք»-ն ադրբեջանական 589 օգտահաշիվ, 7906 էջ և «Ինստագրամ»-ի 447  հաշիվ է արգելափակել:

 «Ֆեսյբուք»-ն ադրբեջանական 589 օգտահաշիվ, 7906 էջ և «Ինստագրամ»-ի 447  հաշիվ է արգելափակել: Նշվում է, որ այս հաշիվներն օգտագործել են ոչ իրական անուններ ու արդեն հրապարակված լուսանկարներ:

Հաշիվներն օգտագործվել են ԶԼՄ-ների ու հանային դեմքերի էջերում մեկնաբանություններ գրելու համար։ Մեկնաբանությունները վերաբերել են տեղական և տարածաշրջանային նորություններին, կառավարության քաղաքականությանը, հայ-ադրբեջանական լարվածությանը, Հայաստանի գործողություններին՝ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ժամանակ, ուղղված են եղել իշխող կուսակցության գովերգմանն ու ընդդիմադիր ուժերի քննադատությանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով