Ռուսաստանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը Մոսկվայում, խորհրդակցություններ են ընթանում նման բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ, հայատարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ։ Ի միջի այլոց, մենք առաջարկել ենք տրամադրել մոսկովյան պլատֆորմ, որպեսզի կազմակերպենք Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Մենք կողմերի հետ խորհրդակցություններ ենք վարում այս ձևաչափով բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ», – ասել է Զախարովան ճեպազրույցում: