armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը 2021-ի բյուջեի մասին օրենքով պլանավորված հարկային եկամուտների ցուցանիշը համարում է բավականին պատասխանատու նշաձող, վստահեցնում, որ ՊԵԿ-ն ամբողջ ներուժի կներդնի՝ ապահովելու, անգամ գերակատարելու այն: Այս մասին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հարկային եկամուտները պլանավորված են 1 տրլն 440 մլրդ դրամ:
«Այն բավականին պատասխանատու նշաձող է մեզ համար՝ հաշվի առնելով ընթացիկ տարին և ընթացիկ իրողությունները: Չնայած տարին նոր է սկսվել, և ամեն բան կախված է տնտեսական զարգացումներից, բնականաբար մենք պլանավորել ենք ապահովել այդ եկամուտները, և մեր ամբողջ ներուժը ներդնել այն գերակատարելու ուղղությամբ»,-վստահեցրեց Հովհաննիսյանը: