Սիրիացի զինյալները մեծ վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և խորը մտահոգության առիթ են տալիս Ռուսաստանի Դաշնությանը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այս մտահոգությունը կարող է տարածաշրջանում զինյալների նկատմամբ որոշակի հակազդման հանգեցնել՝ Պեսկովը պատասխանել է, որ ինքն այդ մասին ներկա պահին տեղեկություններ չունի։
Հիշեցնենք, երեքշաբթի օրը ԼՂ հակամարտության գոտում Սիրիայից և Լիբիայից եկած զինյալների թեման հեռախոսազրույցով քննարկել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը: