Բաքուն ներողություն է խնդրել Թեհրանից՝ իրանական տարածքի հրետակոծման համար |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը պաշտոնապես ներողություն է խնդրել Թեհրանից՝ մարտական գործողությունների ընթացքում Իրանի տարածքը հրետակոծելու համար։Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզաիին։

«Սահմանամերձ գոտում հանդիպում ունեցանք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, և նրանք ներողություն խնդրեցին մի շարք արկերի և հրթիռների՝ սխալմամբ Իրանի տարածքին հարվածելու առթիվ», – նշել է Ռեզաին այսօր Թավրիզում կայացած ասուլիսի ժամանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով