Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ղարաբաղում կատարվող իրադարձությունները ողբերգություն են, և Ռուսաստանը շատ անհանգստացած է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Սա ողբերգություն է։ Մենք շատ անհանգստացած ենք, քանի որ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրող մարդիկ մեզ համար օտար չեն», – ասել է Պուտինը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ Ռուսաստանում ապրում է շուրջ երկու միլիոն ադրբեջանցի և ավելի քան երկու միլիոն հայ: