mediamax.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներողություն է պահանջում Ֆրանսիայից Էմանյուէլ Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում սիրիացի զինյալների մասնակցության մասին հայտարարության համար:
«Մենք վարձկաններ չունենք, մենք ունենք 100 հազար մարտիկներից բաղկացած բանակ: Ես Ֆրանսիայից պահանջում եմ ներողություն խնդրել եւ ավելի պատասխանատու կեցվածք դրսեւորել», – հայտարարել է Ալիեւը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նշենք, վարձկանների առկայությունը հաստատել են նաեւ Ռուսաստանը եւ Իրանը, եւ անուղղակիորեն՝ ԱՄՆ-ը: