tert.am: Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Վրաստանով Հայաստան և Ադրբեջան բեռնափոխադրումների հետ։ Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Հանրային հեռուստաալիքը, հայտարարությունում ասվում է․
«Մեր տարածաշրջանում Վրաստանն ունի տարանցիկության շատ կարևոր գործառույթ: Սա շատ կարևոր գործոն է տարածաշրջանային տնտեսության զարգացման համար և ինչն է զարմանալի, մեր հարևան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների պատշաճ գործունեության համար:
Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղություններով, բացարձակապես՝ առանց խախտումների է իրականացվում:
Հուսով ենք, որ տարածաշրջանում շուտով խաղաղությունը կվերականգնվի, ինչն էլ կենսական նշանակություն ունի մեզ համար»: