Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Զարիֆի միջև։
Մանրամասն քննարկվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Երկուստեք լուրջ մտահոգություն հայտնեցին շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակը և լարվածությունը լիցքաթափել, ինչպես նաև կանխել սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը:
Ս. Վ. Լավրովը շեշտեց, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
Նախարարները շեշտել են են այն կարևոր դերը, որ տարածաշրջանի երկրները, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի հարևանները, կարող են ունենալ բանակցային սեղանին, կողմերի շուտ վերադարձի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գործում: