armenpress.am: Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում և դրան համարժեք արձագանքի բացակայությունը կամ նույնիսկ արձագանքի ուշացումն իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորապես, Իրանի համար, որը միակն է, որ ունի սահման երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Այս մասին հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը:
– Ստեղծված իրավիճակում և Թուրքիայի ակտիվ ներգրավվածության պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի հայ-իրանական հարաբերությունների օրակարգը:
– Այն ռազմական գործողությունները, որոնք վերջին օրերին իրականացվում են հայկական զինված ուժերի կողմից ի պատասխան թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի, ոչ միայն լուծում են մեր հարենակիցների ֆիզիկական անվտանգության խնդիրը, այլև միտված են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև Էրդողանի՝ պանթյուրքական ծրագրերի խափանմանը:
Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում և դրան համարժեք արձագանքի բացակայությունը կամ նույնիսկ արձագանքի ուշացումն իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորապես, Իրանի համար, որը միակն է, որ ունի սահման երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Այս համատեքստում եղբայրական Իրանը և Հայաստանը, վստահ եմ, ունեն ընդհանուր շահեր, ինչի շուրջ ակտիվորեն պիտի ձևավորեն ընդհանուր օրակարգ:
– Ադրբեջանի կողմից վարձկանների մասնակցությունը ռազմական գործողություններին ի՞նչ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար:
– Դեռևս ադրբեջանական ագրեսիայից առաջ մենք տեղեկություններ էինք ստանում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան տեղափոխվելու վերաբերյալ: Այսօր արդեն իսկ ունենք հստակ ապացույցներ, որ հայկական զինված ուժերը դիմակայում են ոչ միայն թուրք-ադրբեջանական ալյանսին, այլև իրական իսլամի և հավատավոր մուսուլմանների հետ որևէ կապ չունեցող մի քանի հազար ահաբեկիչների:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս ահաբեկիչների առանձին խմբեր արդեն իսկ խնդիրներ են ստեղծում Ադրբեջանի տարածքում բնակվող շիա բնակչության համար: Էրդողանի ու Ալիևի ձեռքին խաղալիք դարձած սև դրոշակակիր այս ահաբեկիչները ոչ թե կրոնական, այլ փողի ու աշխարհը քաոսի վերածելու խնդիր են լուծում։