Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ․ Մարիա Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ, նախապես հայտնի էր նրա դիրքորոշումը, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ կաջակցի Ադրբեջանին թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում։ 

«Բոլորովին չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ այլ երկրի մեթոդաբանությունը։ Մեզ մոտ հռետորաբանությունը տարբեր է, և հայտարարությունները տարբերվում են»,- ասել է Զախարովան՝ հայտարարելով, որ Ռուսաստանը Թուրքիա չէ, և դա «բառիս բուն իմաստով դա պետք է հասկանալ»։ «Դա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր մեթոդներն էլ իրենց պատմությունն ունեն»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Շարունակությունը՝ civilnet.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով