Գուցե Վրաստանը միջնորդի դեր ստանձնի. Դոլիձեն Ղարաբաղի հարցով վարչապետին է դիմել |aliq.ge|

aliq.ge: Դիդուբե-Չուղուրեթիից մեծամասնական ընտրակարգի անկախ թեկնածու, «Ժողովրդի համար» շարժման առաջնորդ Աննա Դոլիձեն կոչ է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային անհապաղ Ազգային անվտանգության խորհուրդ գումարել՝ քննարկելու Վրաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարված հարաբերություններում:

Ըստ Աննա Դոլիձեի՝  երկու ռազմավարական նշանակություն ունեցող հարևան երկրներում լարվածությունը էական ազդեցություն կունենա Վրաստանի և ամբողջ Կովկասի վրա, ուստի Վրաստանի կառավարությունը և երկրի գերագույն գլխավոր հրամանատար նախագահը պետք է շտապ  գործողությունների ծրագիր մշակեն:

Դոլիձեի պնդմամբ՝ լարվածությունը երկու հարևան երկրների միջև կանդրադառնա նաև տարածաշրջանի առևտրատնտեսական իրավիճակի վրա, որն առանց այն էլ խոցելի է դարձել կորոնավիրուսի պատճառով։

«Միևնույն ժամանակ, միգուցե Վրաստանն միջնորդի դեր ստանձնի՝ այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելու համար», — ասել է Անա Դոլիձեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով