hetq.am: Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին, գրանցել է ապրիլի վերջից ի վեր Գերմանիայում կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ աճը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 2507 նոր դեպք, մահացել է 9 մարդ։
Կորոնավիրուսի համավարակից ի վեր Գերմանիայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի 282 730 դեպք, 9452-ը մահացել են, իսկ մոտ 249 700 մարդ էլ ապաքինվել։
Գերմանիայում ներկայումս կորոնավիրուսի վերարտադրողականության ինդեքսը կազմում է 0,91, այն դեպքում, երբ նախօրեին այն կազմում էր 0,78։ Սա նշանակում է, որ 100 վարակվածներ վարակում են 91 առողջ մարդու։
Շարունակությունը՝ hetq.am-ում։