Ադրբեջանական գազը հասավ Իտալիա |azatutyun.am|

azatutyun.am: «Տրանս-Ադրիատիկ խողովակաշարով (TAP) արտահանվող ադրբեջանական գազը հասել է Իտալիա», – այս մասին այսօր Twitter-ի պաշտոնական էջում տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Այսպիսով, հարավային գազային միջանցքը սկսել է գործել։ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված Թուրքիայի գործողություններում նոր էջ է բացվում», – հայտնում է թուրքական դիվանագիտական գերատեսչությունը։

TAP խողովակաշարի կառուցումը տևել էր ավելի քան չորս տարի՝ ավարտվելով 2019-ի աշնանը։ Այս խողովակաշարով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը արտահանվում է եվրոպական շուկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով