Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով երկու նախկին պետծառայողի է ձերբակալել |tert.am|

tert.am: Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ նախօրեին որոշում է կայացրել ձերբակալել երկու նախկին պետծառայողների, հաղորդում է թուրքական Cumhuriyet թերթը:

Թուրքական ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը, կալանավորվել են Դինքի սպանության ծրագրի մասին տեղյակ լինելու և այն թաքցնելու համար։

Նշվում է՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սպաները տեղյակ են եղել Դինքի սպանության դավադրության մասին, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։ Ըստ այդմ, Ստամբուլի դատարանը ձերբակալել է նրանց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով